Քաղաքական

12.12.2011 13:05


ՀՀԿ–ական պատգամավորը խոստովանել է, որ ընտրակաշառք է վերցրել

ՀՀԿ–ական պատգամավորը խոստովանել է, որ ընտրակաշառք է վերցրել

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, թե ցանկացած երևույթի մեջ՝ թե դրական, թե բացասական հասարակությունն ունի իր «մեղքի» բաժինը։

Մենք ծանր տնտեսական վիճակում ենք, քան երկու–երեք տարի առաջ,–ասել է բանախոսը և հավելել,– 90–ական թվականներին պատերազմային վիճակում էինք դրա համար էլ մարդիկ վատ էին ապրում, իսկ այժմ համաշխարհային ճգնաժամ է, և շատ երկրներում է վիճակը նույնը։

–Այս տարին արժևորվեց նոր քաղաքական մշակույթով՝ երկխոսությունով,–նկատել է բանախոսը։

Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին` բանախոսը կարծիք է հայտնել, որ տարեցտարի մեր ընտրությունների որակը բարելավվելու է։

–Վերջին ընտրությունները նույնպես փայլուն չեն եղել,–խոստովանել է ՀՀԿ–ական պատգամավորը։

Խոսելով ընտրակաշառների մասին՝ նա ասել է, թե պետք է նաև մեղադրել վերցնողին։

ՀՀԿ պատգամավորը  նշել է, որ իրեն էլ են 5000 դրամ կաշառք առաջարկել և ինքը վերցրել է այն, սակայն քվեարկել է իր ուզած թեկնածուի օգտին։ Նրա խոսքերով՝ ընտրակաշառքի դեմ պայքարելու ձևերից մեկն էլ դա է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը