Քաղաքական

27.03.2025 12:51


Մեր համակիրներից Էմմա Գրիգորյանի հայրը փոխանցեց, որ նա հիմա արնահոսում է. Իշխանության մոտ ցուգցվանգ է. Կարեն Սիմոնյան (տեսանյութ)

Մեր համակիրներից Էմմա Գրիգորյանի հայրը փոխանցեց, որ նա հիմա արնահոսում է. Իշխանության մոտ ցուգցվանգ է. Կարեն Սիմոնյան (տեսանյութ)

Մեր համակիրներից Էմմա Գրիգորյանի հայրը մեզ փոխանցեց, որ նա արնահոսում է այս պահին, ես կոչ եմ անում բոլոր իրավաբաններին, բացի այն իրավաբանները, ովքեր հենց մեր հետ են կապ հաստատել, մնացածին նույնպես, որ գնան Երևան հակակոռուպցիոն կոմիտեի և աջակցություն հայտնեն մեր Էմմա Գրիգորյանին։ Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, Գյումրիում «Մայր Հայաստան» դաշինքի շտաբում լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը:

«Բոլորին ես կոչ եմ անում, որ գնան այնտեղ, որովհետև ես այս պահին այստեղ եմ, այստեղի հարցերով եմ զբաղված և չեմ տիրապետում ինֆորմացիային»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ գուցե ձայնագրության մեջ հենց Էմմա Գրիգորյանի ձայնն է, որտեղ խոսվում է ընտրություններին իրենց թեկնածուին ձայն տալու մասին, Սիմոնյանն ասաց. «Մանր խոսակցություններ են, յուրաքանչյուր գրասենյակում էլ դա կա, յուրաքանչյուր համակիր ուզում է, որ իրեն իր ընկերուհին, իր ընկերը, իր բարեկամը, գնա և ձայն տա այն կուսակցությանը կամ այն դաշինքին, ում որ ինքն է սատարում: Նման մանր բաները բերել սարքել հակակոռուպցիոն կոմիտեի քննության առարկա…

Կամ ինչ զզվելի արարք է, բա ինչո՞ւ իշխանություններին չեն ձայնալսում, ի՞նչ է՝ մենք չունենք ԿԳԲ-ի պետ, չունենք ոստիկանության պետ, դրա համար, է այդպե՞ս։ Այսինքն ժողովուրդը անտեր է մնացե՞լ, ով ունի ձայնագրելու, գաղտնալսելու հնարավորություն, ինքը գաղտնալսելու և ձայնագրելու է այն մարդկանց, որոնք իրենց դեմ են արտահայտվո՞ւմ։

Յուրաքանչյուրի գրասենյակում էլ կան սրտացավ տատիկներ, պապիկներ, երիտասարդներ, որ կոչ են անում, որր այո, գնացեք, քվեարկեք: Դրա մեջ կոռուպցիա տեսնելը անհիմն է:

Իմ վրա էլ, այսպես ասած, «հարձակում» կար, օրը 10 հոգի զանգում էր, ասում էին՝ ես երեխուս ուզում եմ հասցնեմ հիվանդանոց, գումար չունեմ, մեզ գումար տվեք: Իմ կարծիքով իրենց սարքածն էր, որ որևիցե մեկին օգնության ձեռք մեկնելու պարագայում փորձեն ցույց տալ, թե կաշառք է։

Մի կին էր եկել, առավոտից իրիկուն ասում էր, եթե ես չհասցրեցի իմ երեխային հիվանդանոց, շատ վատ կլինի, տվեք 15,000 դրամ, որ հասցնեմ հիվանդանոց։ Ես ասեցի՝ հենց հիմա իմ վարորդին Խաչիկին, գնում ես այդ երեխային տանում ես Երևան, բա չէ մենք տաքսի ունենք, մենք մեր սեփական տաքսին ունենք: Ասեցի՝ ես չեմ կարող տաքսու գումար տալ, հենց հիմա իմ վարորդը տանում է ձեզ: Վեր կացավ ու գնաց օֆիսից: Հիմա ես ի՞նչ իմանամ, նման խոսակցություններ կարող է լիքը լինի, կտրեն, մոնտաժեն ինչ-որ բան ստանան ու փորձեն հրապարակել:

Ես հասկանում եմ որ իրենց մոտ ցայտնոտ կա, երեկ չէ առաջին օրվա հարցազրույցում էլ ասեցի, որ իրենք ցուգցվանգի մեջ են, ինչ անում են իրենց դեմ է աշխատելու, այս պրոցեսները նույնպես են իրենց դեմ աշխատելու, դա ցույց կտան առաջիկա երկու-երեք օրերը»,-հայտարարեց նա:

Այս խորագրի վերջին նյութերը