Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկության արդյունքներով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու՝ Սարիկ Մինասյան) հավաքել է 16 հազար 938 ձայնկամ ձայների 36,80 տոկոսը։
Երկրորդ տեղում Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն է՝ 9537ձայնով կամ ձայների 20.71 տոկոսով (քաղաքապետի թեկնածու՝ Վարդան Ղուկասյան)։
Երրորդը «Մեր քաղաք»-ը դաշինքն է՝ 7296 ձայնով կամ ձայների 15.85 տոկոսով (քաղաքապետի թեկնածու՝ Մարտուն Գրիգորյան)։
Քվեարկության արդյունքներով 4-րդ տեղում «Իմ հզոր համայնք» կուսակցությունն է (քաղաքապետի թեկնածու՝ Ռուբեն Մխիթարյան), որը ստացել է 3659 ձայն կամ ձայների 7.94 տոկոսը։
5-րդ տեղում «Մայր Հայաստան» դաշինքն է, որը հավաքել է 2844 ձայն կամ ձայների 6.18 տոկոսը (քաղաքապետի թեկնածու՝ Կարեն Սիմոնյան)։
Քվեարկության նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Մեր քաղաքը» դաշինքը, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը և «Մայր Հայաստան» դաշինքը։
Ընտրական օրենսգրքով սահմանված է, որ ՏԻՄ համամասնական ընտրություններում կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 տոկոսն է, իսկ կուսակցությունների դաշինքների համար՝ 6 տոկոսը։
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը և «Մեր հզոր համայնք» կուսակցության համայնքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանն արդեն իսկ հայտարարել են, որ առանց որևէ նախապայմանի պատրաստ են սատարել ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր թեկնածուին։
Գյումրիում ՔՊ-ն չվերցրեց ձայների մեծամասնությունը
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկության արդյունքներով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածու՝ Սարիկ Մինասյան) հավաքել է 16 հազար 938 ձայն կամ ձայների 36,80 տոկոսը։
Երկրորդ տեղում Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն է՝ 9537 ձայնով կամ ձայների 20.71 տոկոսով (քաղաքապետի թեկնածու՝ Վարդան Ղուկասյան)։