Աշխարհ

03.04.2025 12:27


Մյանմարում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3,085-ի

Մյանմարում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3,085-ի

Մյանմարում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3,085-ի։ Այս մասին, kommersant.ru-ի փոխանցմամբ, հայտնել է Մյանմարի Պետական ​​վարչական խորհրդի մամուլի ծառայությունը։ Եվս 4,715 մարդ վիրավորվել է, 341 մարդ անհետ կորել է։

Մարտի 28-ին Մյանմարում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. էպիկենտրոնը գտնվել է երկրի մեծությամբ երկրորդ քաղաքից՝ 1,5 միլիոն բնակչությամբ Մանդալայից 17 կմ հեռավորության վրա: Ցնցումները զգացվել են Թաիլանդում, Չինաստանում և Վիետնամում։ ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 3 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը