Լրահոս

03.04.2025 21:19


Երևանում բախվել են «Chevrolet Volt»-ը, «Nissan Rogue»-ը և «Opel Zafira»-ն, ինչի հետևանքով «Nissan Rogue»-ը բախվել է ցուցանակին և հայտնվել մայթին

Երևանում բախվել են «Chevrolet Volt»-ը, «Nissan Rogue»-ը և «Opel Zafira»-ն, ինչի հետևանքով «Nissan Rogue»-ը բախվել է ցուցանակին և հայտնվել մայթին

Այսօր՝ ապրիլի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Աշտարակի խճուղում՝ «Հույսի ավան» թաղամասի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչներ 36-ամյա Սուսաննա Ա․-ի վարած «Chevrolet Volt», 35-ամյա Օհան Խ․-ի վարած «Opel Zafira» և 25-ամյա Հայկ Մ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Այս խորագրի վերջին նյութերը