Լրահոս

05.04.2025 18:12


«Էրեբունի» սգո սրահի մոտ «Nissan Tiida»-ն բախվել է էլեկտրասյանը. 23-ամյա վարորդը տեղում մահացել է

«Էրեբունի» սգո սրահի մոտ «Nissan Tiida»-ն բախվել է էլեկտրասյանը. 23-ամյա վարորդը տեղում մահացել է

Այսօր՝ ապրիլի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 06։40-ի սահմաններում Խաղաղ Դոնի փողոցում՝ թիվ 2/14 հասցեի դիմաց, «Էրեբունի» սգո սրահի մոտ, Երևանի բնակիչ 23-ամյա Դավիթ Հ․-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Հրշեջ-փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից, հոսանքազարկել և դադարեցրել գազի արտահոսքը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս խորագրի վերջին նյութերը