Թիվ 14 և 31 ԸԸՀ-ներն ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները
Թիվ 14 և 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ապրիլի 6-ի նիստերում ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները։
Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, այսպիսով, Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին քվեարկությանը մասնակցել է 11 528 ընտրող, ընտրական իրավունք ունեցողների թիվը 20 967 է։ Քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 37։
Կուսակցությունների և դաշինքի ստացած քվեները և ավագանիում մանդատների թիվը.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 3 669 քվե, 7 մանդատ
«Միասնություն» կուսակցությունների դաշինք՝ 6 508 քվե, 12 մանդատ
«Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 900 քվե, 2 մանդատ
«Կայունություն» կուսակցություն՝ 426 քվե,0 մանդատ։
Անվավեր քվեաթերթիկները թիվը 23 է, արձանագրվել է 6 անճշտություն։
Նշվում է, որ Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 47 434 ընտրող, ընտրական իրավունք ունեցողների թիվը 111 236 է։
Քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը 35 է։
Կուսակցությունների և դաշինքների ստացած քվեները և ավագանիում մանդատների թիվը.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 17 188 քվե, 14 մանդատ
Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 9 727 քվե, 8 մանդատ
«Ապրելու երկիր» կուսակցություն՝ 1 695 քվե, 0 մանդատ
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 2 904 քվե, 2 մանդատ
«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն»՝ 652 քվե, 0 մանդատ
«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք՝ 2 113 քվե, 0 մանդատ
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն՝ 1 407 քվե, 0 մանդատ
«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք՝ 7 380 քվե, 6 մանդատ
«Իմ հզոր համայնք» կուսակցություն 3 739 քվե, 3 մանդատ։
Անվավեր քվեաթերթիկների թիվը 607 է, անճշտությունների գումարային չափը՝ 69։