Լևոն Մելիք–Շահնազարյանը կանխատեսում է, որ ՄԱԿ–ի հերթական բանաձևը, նախորդի համեմատ, շատ ավելի վատն է լինելու
Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի խոսքերով՝ կովկասյան տարածաշրջանում շատ լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություններ են սպասվում, որտեղ «Հայաստանի դերը շատ փոքր է՝ նա օբյեկտ է, այլ ոչ թե սուբյեկտ»։
-Ես համաձայն եմ Վարդան Օսկանյանի երեկվա հայտարարության հետ, որ Հայաստանը հնարավոր է՝ կորցնի Թուրքիայի հետ վարվող բանակցությունների գործընթացի վերահսկողությունը։ Մե՛նք չենք որոշում տարբեր հանդիպումների ձևաչափը և օրակարգը։ Մեզ հրավիրում են և ասում՝ այսինչ հանդիպումը պետք է լինի, այսինչ հայտարարությունը պետք է արվի,- ասել է քաղաքագետը։
Նա նաև կանխատեսել է, որ անցած տարի մարտի 14-ին ՄԱԿ-ի ընդունած հայտարարության համեմատ, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի առաջիկա նիստում շատ ավելի վատ բանաձև կընդունվի։
-Քննարկվելու է Ադրբեջանի «օկուպացված» տարածքների հարցը։ Այս բանաձևն ավելի վատն է լինելու, որովհետև, կարելի է հստակ համոզված ասել, որ այս անգամ կողմ են քվեարկելու երեք համանախագահող պետությունները՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը։ Այս անգամ կողմ կքվեարկեն, որովհետև իրենց բոլոր ցանկությունները, այդ թվում Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը, այդ բանաձևի մեջ արդեն կան։
Լևոն Մելիք-Շահնազարյանն ասում է, որ դա ՀՀ ԱԳՆ-ի և ողջ դիվանագիտության «մեծ մինուսն է»։