Քաղաքական

06.04.2025 16:46


Զանգեցի, ասացին` Ավետիք Իշխանյանի գրառմանն եք հավանություն տվել. երիտասարդ աղջկան ՔԿ են կանչել

Զանգեցի, ասացին` Ավետիք Իշխանյանի գրառմանն եք հավանություն տվել. երիտասարդ աղջկան ՔԿ են կանչել

Ֆեյսբուքյան օգտատեր Անի Հակոբյանը գրում է.

«Այսօր այսպիսի ծանուցագիր ստացա։ Գաղափար չունեի` ինչ առիթով կարող են ինձ կանչել։ Զանգեցի, ասացին` Ավետիք Իշխանյանի գրառմանն եք հավանություն տվել։ Ենթադրեցի, որ «Մահ դավաճաններին» հայտնի արտահայտության մասին է խոսքը։ Բացեցի, տեսա` չեմ լայքել։ Ու շատ ափսոս, որ ժամանակին (2 տարի առաջ) երևի չեմ նկատել, հավանություն չեմ դրել։

«Դեմոկրատիայի բաստիոն»-ում պարզապես ուզում են վախի մթնոլորտ տարածել։

Այսպիսի աբսուրդային իրականություն»։

Այս խորագրի վերջին նյութերը