Լրահոս

07.04.2025 11:15


Տավուշում կվադրոցիկլը վթարի է ենթարկվել․ 45-ամյա տղամարդը մահացել է

Տավուշում կվադրոցիկլը վթարի է ենթարկվել․ 45-ամյա տղամարդը մահացել է

Երեկ՝ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22:15-ի սահմաններում «Տավուշ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի բաժին և հայտնել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նավուր-Իծաքար բնակավայրերի միջանկյալ ճանապարհահատված, որտեղ հայտնաբերվել է տղամարդու դի:

Տեղում պարզվել է, որ Տավուշի մարզի բնակիչ 45-ամյա Մայիս Օհանյանը իր վարած քառանիվով (կվադրոցիկլ) ինքնավթարի է ենթարկվել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս խորագրի վերջին նյութերը