Քաղաքական

08.04.2025 16:31


Տավուշում ականների պայթեցման աշխատանքներ են իրականացվելու. զգուշացնում է ՊՆ-ն

Տավուշում ականների պայթեցման աշխատանքներ են իրականացվելու. զգուշացնում է ՊՆ-ն

Տավուշի մարզում ականների պայթեցման աշխատանքներ են իրականացվելու։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Ապրիլի 8-10-ն ընկած ժամանակահատվածում Տավուշում իրականացվելու են սահմանազատման և սահմանագծման նախորդիվ կատարված աշխատանքների շրջանակում ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ»,–ասված է հաղորդագրությունում:

Գերատեսչությունը բնակիչներին խնդրում է ընդունել ի գիտություն:

Այս խորագրի վերջին նյութերը