«Անկանոն, ոչ թիրախային» կրակոցներ են հնչել նաև Գեղարքունիքում և Տավուշում
Սյունիքի մարզից բացի, ադրբեջանական կողմից կրակոցներ կան նաև Տավուշի և Գեղարքունիքի մարզերում:
Մասնավորապես «Փաստինֆո»-ն գրում է, որ մոտ 5-6 օր է կրակոցներ են լսվում նաև Տավուշի մարզի Մովսես գյուղում:
«Ասես դռանս լինի, ես հեռադիտակ ունեմ, կարող եմ դիտել ադրբեջանցիների շարժը, բայց չեմ անում, վտանգավոր է, բայց մոտ 5-6 օր է՝ գիշերային ժամերին կրակոցներ են լսվում»,-նշել է գյուղի բնակչուհին, ում տունը սահմանին մոտ է։
Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում կրակոցների մասին էլ News.am-ին հայտնել է գյուղի վարչական ղեկավար Գրիգոր Ավագյանը՝ նշելով, որ կրակոցները գիշերային ժամերին են միայն հնչում։
«Անկեղծ ասած, վերջին մեկ ու կես տարվա ընթացքում կրակոցներ չէին եղել, բայց արդեն 15 օր է՝ ակտիվացել են։ Ես անձամբ երկու անգամ եմ լսել, բայց գյուղացիները գիշերը զանգում են, կամ առավոտյան գալիս են, ասում են, որ էլի կրակոցներ են լսվել։ Բարեբախտաբար, գյուղում ո՛չ մարդ, ո՛չ կենդանի չի տուժել, գույք էլ չի վնասվել»,-նշել է նա։