Երևանում վրաերթի ենթարկված հետիոտնը մահացել է. հայտնի է նրա ինքնությունը
Ապրիլի 8-ին, հիվանդանոցում մահացել է ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխված, Երևանում վրաերթի ենթարկված հետիոտնը, հաղորդում է Shamshyan.com-ը:
Պարզվել է, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 57-ամյա Լյուդմիլա Խաչատրյանն է, ով վրաերթի էր ենթարկվել ժամը 06:10-ի սահմաններում՝ 70-ամյա Մուշեղ Հ.-ի կողմից վարած «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենայի կողմից՝ Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափոր փողոցի խաչմերուկում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 8-ին, վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:10-ի սահմաններում 70-ամյա Մուշեղ Հ.-ն «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտա-Քրիստափոր փողոցի խաչմերուկում վրաերթի էր ենթարկել հետիոտնին:
Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել էր հիվանդանոց: