Լրահոս

10.04.2025 12:41


Աբովյանում «Mercedes»-ը բախվել է երկաթե սյանը

Աբովյանում «Mercedes»-ը բախվել է երկաթե սյանը

Այսօր՝ ապրիլի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 03:00-ի սահմաններում 23-ամյա Ժորա Մ.-ն «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Սահամանադրության հրապարակում՝ ժողովրդին հայտնի «բենզինների խաչմերուկում» դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա առաջ ընթացել, բախվել ճանապարհի մեջտեղում՝ կանաչ գազոնում տեղադրված երկաթե գովազդային սյանը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, սակայն նա վարորդական իրավունքի վկայական չի ունեցել:

Քաղաքապետարանը արդեն նոր ցուցանակներ է բերել, որպեսզի ճանապարհային երթևեկությունը կարգավորող կոտրված ցուցանակը փոխարինվի նորով:

Այս խորագրի վերջին նյութերը