Լրահոս

11.04.2025 08:29


Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթը

Ապրիլի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն, այնուհետև Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջական միաջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների հետ մասնատել են ծառը և հեռացրել մայթից։

Այս խորագրի վերջին նյութերը