Լրահոս

11.04.2025 10:11


Երևանի թիվ 196 հիմնական դպրոցում գողացել են Հայաստանի հանրային հեռուստաընկերության խմբագիրներից մեկի դստեր հեռախոսը

Երևանի թիվ 196 հիմնական դպրոցում գողացել են Հայաստանի հանրային հեռուստաընկերության խմբագիրներից մեկի դստեր հեռախոսը

Ապրիլի 9-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 20։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոցում հեռախոսի գողության դեպք է տեղի ունեցել։

Ոստիկանության Դավիթաշնի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 39-ամյա Մարգարիտա Շ․-ն հայտնել է, որ ապրիլի 9-ին ժամը 12։30-ից մինչև 15։30-ը ընկած ժամանակահատվածում նշված դպրոցի թիվ 204-րդ դասասենյակի բջջային հեռախոսների համար նախատեսված արկղից անհայտ անձը գողացել է իր 10-ամյա դստերը պատկանող «iPhone» մոդելի բջջային հեռախոսը՝ պատճառելով 50 հազար դրամի նյութական վնաս:

Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մարգարիտա Շ․-ն աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում՝ որպես խմբագիր։

Այս խորագրի վերջին նյութերը