Կարծիք

14.04.2025 18:24


Սովորական դաղալ խաբեբաներ են՝ էժանագին խաբեբաներ (տեսանյութ)

Սովորական դաղալ խաբեբաներ են՝ էժանագին խաբեբաներ (տեսանյութ)

Այսօր ԱԺ ՏՏԳՇ հանձնաժողովի նիստին տեղի ունեցավ հետևյալը. իշխանությունը ներկայացրեց օրինագիծ, որով՝

• այն քաղաքացիները, ովքեր պարզապես չեն վճարի ապօրինի բարձրացված հանրային տրանսպորտի վարձը, կտուգանվեն 10.000 դրամով,

• իսկ նրանք, ովքեր կօգտվեն իրենց ընտանիքի անդամների արտոնյալ քարտերից, կտուգանվեն 15.000 դրամով (տրամաբանություն և համաչափության գիգանտներ),

• մեզ՝ քաղաքային ընդդիմությանը, փաստացի հնարավորություն չեն թողնում կիրառել այն մեխանիզմը, որը մենք հայտարարել էինք, որ կօգտագործենք, եթե 17.000 քաղաքացու ստորագրությունն արհամարհվի, ինչպես և տեղի ունեցավ: Խոսքը տեղական հանրաքվեի մասին է:

Փաստացի, խաղի ընթացքում խաղի կանոններն են փոխում։ Սովորական դաղալ խաբեբաներ են՝ էժանագին խաբեբաներ, ուրիշ ոչինչ։

Ի դեպ, քպ-ականներըն անտեսել են նաև այն փաստը, որ այս տեսակի նախագիծը, որն ունի փոփոխություն ՎԻՎ օրենսգրքում, պետք է քննարկվեր պետաիրավական հանձնաժողովում, ինչը տեղի չի ունեցել։ Նաև ինչպես միշտ, այս անգամ էլ անտեսել են ԱԺ կանոնակարգի 71-րդ հոդվածը, որը հստակ սահմանում է, որ օրինագծերը պետք է ներառվեն նիստերի օրակարգում ամենաուշը երկուշաբթի՝ ժամը 12:00-ին (այսօր այս նիստը սկսել է 13:00)։ Այսինքն՝ օրինագծերը չի կարելի ավելացնել օրակարգ ընդամենը կես օր առաջ, ինչն արվել է այսօր՝ կոպտորեն խախտելով օրենքը։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը