Քաղաքական

14.04.2025 18:31


Միայն քաղաքական փոփոխություններով է հնարավոր հասնել այս սոցիալական խնդիրների լուծմանը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Միայն քաղաքական փոփոխություններով է հնարավոր հասնել այս սոցիալական խնդիրների լուծմանը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

«Նիկոլ Փաշինյանը օրինական բոլոր ճանապարհները փակում է սոցիալական այս կարևոր խնդիրը լուծելու համար։ Սա նշանակում է, որ հերթական սուտն ու կեղծիքն ու դեմագոգիան է բացահայտվում Նիկոլ Փաշինյանի։ 2018 թվականին նա ասում էր՝ հայկական Ագորայում կքննարկվեն հարցերը և որոշումներ կկայացվեն, հիմա փաստացի հայկական Ագորային ասում է՝ ո՛չ, այսինքն հանրքաքվեի ճանապարհը փակում է։ Դրանով իսկ ընդունում է, որ

ա․ ինքը տարեկան տրանսպորտի ոլորտում միայն 25-30 միլիոն դոլլարի թալանի հիմնական շահառուն է,

բ․ էս թալանը հենց ինքն է որոշում կայացրել, որ պետք է կյանքի կոչվի 150 դրամով,

գ․ հունվարից նրանք ավելի լկտիանալու են, գնալու են նոր թանկացումների»,-այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, ասուլիսի ընթացքում հայտարարեց «Մայր հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը