Լրահոս

15.04.2025 08:45


Կրшկnցներ՝ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի

Կրшկnցներ՝ Երևանում. հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի

Այսօր՝ ապրիլի 14-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Ռոստովյան 13 հասցեի մոտից։

Դեպքի փաստով Էրեբունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում կրակված պարկուճ կամ պարկուճներ, ինչպես նաև գնդակ չեն հայտնաբերվել, ինչը կասկածներ է առաջացնում իրավապահների մոտ, որ կրակոցները հնարավոր է այլ տեղ եղած լինեն, ինչը պարզվում է, պարզվում է նաև վիրավորի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը