Աշխարհ

15.04.2025 09:03


Կալիֆոռնիայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Կալիֆոռնիայում 5,2  մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Կալիֆորնիայում՝ Սան Դիեգոյի մոտակայքում, 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ԱՄՆ երկրաբանական ծառայությունից(USGS):

Ըստ աղբյուրի՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սան Դիեգոյից 59 կմ հեռավորության վրա և Փալմ Սփրինգս քաղաքից 87 կմ հեռավորության վրա: Սեյսմոլոգների տվյալներով ՝ օջախը գտնվել է 13,4 կմ խորության վրա:

Տուժածների և ցունամիի վտանգի մասին տվյալներ չեն ստացվել:

Այս խորագրի վերջին նյութերը