Լրահոս

15.04.2025 10:12


Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհին «Infiniti»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, ապա երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել

Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհին «Infiniti»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, ապա երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել

Ապրիլի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Արմավիիրի մարզի բնակիչ 36-ամյա Նվեր Ե.-ն իր վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքնայով Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, ապա երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգությունը ստանալուց հետո հայտնել են, որ հրաժարվում են հիվանդանոցում մնալուց:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Այս խորագրի վերջին նյութերը