Ոչ քաղաքական, այլ իրավունքի լեզվով ապացուցեմ, որ իշխանության համար քաղաքացին տուգանքի մատերիալ է:
Գաղտնիք չէ, որ առանց ամրակապվել երթևեկելը և կամ վարելիս հեռախոսակապից օգտվելը հանրային տեսանկյունից վտանգավոր արարք է, որովհետև մի դեպքում կարող է վթարային իրավիճակում հանգեցնել վարորդի և կամ ուղևորների համար ծանր հետևանքների, մյուս դեպքում` վարորդի/ուղևորների և երթևեկության այլ մասնակիցների համար ծանր հետևանքների:
Այս արարքներից յուրաքանչյուրի համար օրենսդրությամբ սահմանված է 10000 դրամ և 1 տուգանային միավոր պատասխանատվություն:
Այսօր ԱԺ-ում քննարկում էր, ուր նախատեսվում է անտոմս երթևեկելու համար սահմանել 10-ից 15000 դրամի չափով տուգանք (ըստ կոնկրետ դիսպոզիցիաների):
Այսինքն` իշխանության համար անտոմս երթևեկելը անգամ ավելի հանրային վտանգավոր արարք է, քան չամրակապած մեքենա վարելը կամ մեքենա վարելիս հեռախոսակապից օգտվելը:
Հիշեցում. արարքի համար պատասխանատվություն սահմանելիս պետք է հաշվի առնվի դրա հանրային վտանգավորությունը. այս սկզբունքը վերաբերելի է թե´ վարչական, թե´ քրեական պատասխանատվությանը:
Չմոռանաք ամեն հինգշաբթի կակադույակերպ կրկնել, որ ձեզ համար քաղաքացին տուգանքի մատերիալ չէ:
Իշխանության համար քաղաքացին տուգանքի մատերիալ է

Ցտեսություն
Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից