Գյումրիում իշխանություն ձեռք գցելը ՔՊ-ի համար Կոկա-Կոլայի խցանի վիճակահանությանը մասնակցելու նման մի բան է դարձել
ՔՊ-ի պահվածքը, իրոք, զարմանալի է։ Նիկոլ Փաշինյանի խմբակը Գյումրիում արդեն երկրորդ ընտրությունն է պարտվում։ Պարտվում են, բայց խարդավանքներ են կազմակերպում, այդ խարդավանքները վերջնարդյունքում իրենց դեմ են աշխատում, նույնիսկ այդտեղ են տապալվում։ Տապալվելուց հետո մի փոքր ուշքի են գալիս ու ասում են, թե նոր ընտրություններ անենք։ Չեմ հասկանում, ինչքա՞ն պետք է մերժվեն ու պարտվեն, որ խելքը գլուխները գա ու համակերպվին մերժվածի կարգավիճակի հետ։ Երկրի երկրորդ քաղաքի կառավարումը հո Կոկա-Կոլայի խցանի վիճակախա՞ղ չէ, որ առաջնորդվեք «Կրկին փորձիր» կարգախոսով։
Ավելին ասեմ, կրկին փորձելու դեպքում կրկին պարտվելու եք։ Լավ հիշեք բիզ սրելու օրենքը։ Ի վերջո, բյուջեի փողերը ուրի՞շ տեղ չկա ծախսելու, բյուջեն դարձրել եք ձեր քաղաքական քմահաճույքների ու կայֆերի բավարարման դրամապանակ։
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից