«Մայր Հայաստան»-ը Գյումրիում հանդես եկավ սկզբունքային, ուժեղ ու վճռական դիրքորոշմամբ։ Մենք քաղաքականացրեցինք իշխանությունների կողմից ապաքաղաքականացվող ընտրությունները, նպաստեցինք հականիկոլական մթնոլորտի ձևավորմանը, օգնեցինք, որ ՔՊԿ–ն իշխանազրկվի, ինչը մեր նվազագույն խնդիրն էր։
Սա պարզապես ՏԻՄ ընտրություն չէր։ Սա հայ մարդու քվե էր՝ հանուն ազատագրման և արժանապատվության։ Քվե՝ իշխանազրկման։ Քվե՝ տեր կանգնելու սեփական քաղաքին, երկրին, ինքնությանը։
Գյումրեցին դեմ քվեարկեց մի ամբողջ համակարգի։ Համակարգ, որը 2018-ից ի վեր շարունակ փորձել է նսեմացնել, վերահսկել ու պառակտել։ Բայց Գյումրին կանգնեց բարձր, պարզ ու միասնական։ Եվ այդ միասնականությունը պետք է դառնա օրինակ ու վարակիչ ուժ նաև մայրաքաղաքի ու ամբողջ Հայաստանի համար։
Գյումրին հիշեցրեց մեզ, թե ինչ է նշանակում լինել Հայ։
Ոչ թե միայն ծագմամբ, այլ՝ ապրումով։ Գյումրին ապացուցեց, որ երբ Հայը միավորվում է գաղափարի շուրջ, ոչ մի վարչական լծակ, ոչ մի կեղծիք չի կարող կասեցնել նրա կամքը։
Այսօր Գյումրին քաղաքից վեր է։
Գյումրին դարձավ խորհրդանիշ։ Եվ այդ խորհրդանիշը պետք է տարածվի Երևանում, պետք է բորբոքվի ամբողջ Հայաստանում։
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից
Գյումրին ընտրեց ՔՊ-ին իշխանազրկումը․ տարոսը՝ Հայաստանին