Փաշինյանն Ռուսաստանին զավթիչ է համարում Ուկրաինայում, իսկ Ադրբեջանը՝ ոչ. Ինչո՞ւ պիտի Մոսկվան աջակցի Հայաստանին
ՄԱԿ-ում Հայաստանի պատվիրակությունը քվեարկել է Գլխավոր ասամբլեայի բանաձևի օգտին, որը Ռուսաստանն անվանում է որպես ագրեսոր՝ Ուկրաինայի դեմ պատերազմում։
Նշենք, որ այդ քվեարկությանը մասնակցած երկրներից 105-ը այդպես են քվեարկել: 33 երկրներ, այդ թվում՝ նաև Ադրբեջանը, ձեռնպահ են մնացել քննադատելու Ռուսաստանին: Ավելին, նույնիսկ ԱՄՆ-ն է ձեռնպահ մնացել և չի դատապարտել Ռուսաստանին:
Այդպիսով ստացվում է, որ պաշտոնապես Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանը դատապարտում է Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում, իսկ Ադրբեջանը, որին Ուկրաինան միշտ աջակցել է արցախյան հարցում, ձեռնպահ է մնում և չի քվեարկում Ռուսաստանի դեմ:
Հենց այդպես են փչանում հայ-ռուսական հարաբերությունները, որի հետևանքով հայ հանրությունը երբեմն հարցադրում է անում, թե ինչու այս կամ այլ հարցում Մոսկվան չի աջակցում Հայաստանին:
Ընդ որում, Հայաստանը քվեարկում է Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հարցում, երբ վերջինս հայ-ադրբեջանական հարցում վերջին 30 տարիների ընթացքում միշտ աջակցել է Ադրբեջանին:

Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am