Իշխանությունը վախենում է իրական ժողովրդավարությունից
«ՏԻՄ-երին փող տանք, բայց վերահսկողության լծակ չունենա՞նք» -ասել է նիկոլիզմի գերազանցիկ Վահագնը։
Երբ իշխող ուժը հայտարարում է, որ չի ցանկանում ՏԻՄ-երին ֆինանսավորել առանց վերահսկողության, այն նշանակում է մի բան՝ իշխանությունը վախենում է իրական ժողովրդավարությունից։ Ոչ թե ուզում է աշխատել ժողովրդի հետ, այլ ուզում է կառավարել նրան։
Հիշեցում բոլոր նրանց, ովքեր փորձում են ՏԻՄ-երը վախեցնել կամ ենթարկել. մարզպետարանների ու համայնքների ֆինանսավորումը ոչ թե կուսակցական պարգև է, այլ սահմանադրական պարտականություն։ Ու եթե որևէ համայնք «պետք չէ» դառնում միայն նրա համար, որ այլ քաղաքական ուժի վստահությունն ունի՝ դա ուղիղ սպառնալիք է տեղական ինքնակառավարման ինստիտուտին։
Անկախ համայնքներն ու ՏԻՄ-երը ոչ թե սպառնալիք են պետությանը, այլ դրա առողջության նշան։ Իսկ եթե իշխանությունն ուզում է միայն այն համայնքներին օգնել, որոնք իրեն են ծառայում, ուրեմն խոսքը այլևս պետական կառավարում չի, այլ՝ քաղաքական ճորտատիրություն։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան էջից