Կարծիք

18.04.2025 14:47


Դրանց թշնամանքն ու ատելությունը միայն Արցախի հայերի դեմ չեն, դրանք ատում են հային ու ազգայինը

Դրանց թշնամանքն ու ատելությունը միայն Արցախի հայերի դեմ չեն, դրանք ատում են հային ու ազգայինը

Սիրելի արցախցիներ, հեչ չնեղվեք տարատեսակ սրիկաների դուրս տված հիմարություններից։ Ուզում են տպավորություն ստեղծել, թե իրենց կարծիքը գերիշխող է, ներկայացնեն որպես հանրային կարծիք, բայց ընդամենը մի քանի հարյուր անհայրենիք կենդանիների գործ է։

Դրանց թշնամանքն ու ատելությունը միայն Արցախի հայերի դեմ չեն, դրանք ատում են հային ու ազգայինը, առիթի դեպքում նույն ձև հաչելու են սյունեցիների, տավուշցիների, սփյուռքի, բոլորի դեմ։

Մարդամեկը գլուխ էր գովում, թե դրսում զարմացած են, թե Հայաստանը ինչ արդյունավետ է ընդունել բռնի տեղահանվածներին, բայց դա իր ու իր կառավարման շնորհքը չէր, ընդամենը հայ ժողովրդի մի մասը սիրով ու հոգատարությամբ ձեռք մեկնեց դժվար վիճակում հայտնված իր հայրենակիցներին։

Էս մեր երկիրն ա (չեմ ասում մեր ու ձեր, չկա տարբերություն), իսկ ում դուր չի գալիս, 3 ճանապարհ ունեն`

- իրենց թույնի մեջ խեղդվեն

- իրենց թույնի մեջ խեղդվեն քրեակատարողական հիմնարկներում

- իրենց թույնի մեջ խեղդվեն իրենց նոր բնակավայրում (հայրենիք ունենալը իրենցը չէ)

#ոչատելությանը #ոչբռնությանը #սիլլովբեյնին

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը