Կարծիք

18.04.2025 19:05


Պետք է օգնել Արսեն Թորոսյանին, որ ինքը 1000 անգամ ավելի շատ վճարի իր գույքահարկի համար, որ այլևս ոչ մի բանից չզարմանա

Պետք է օգնել Արսեն Թորոսյանին, որ ինքը 1000 անգամ ավելի շատ վճարի իր գույքահարկի համար, որ այլևս ոչ մի բանից չզարմանա

Մարդկության պատմության ընթացքում հայտնի են եղել ցինիզմի և փարիսեության տարբեր տիպի դրսևորումներ: Բայց այն, ինչ տեսանք այս յոթ տարիների ընթացքում՝ Փաշինյանի կառավարման ժամանակ, ուղղակի գերազանցեց բոլորին:

Մարդիկ բերեցին պատերազմ, բայց անամոթաբար ամեն քայլափոխի խոսում են խաղաղության մասին: Մարդիկ վեց տարի առաջ հայտարարում էին «Արցախը Հայաստան է, և՝ վերջ», խաբելով 120 հարազ միամիտ արցախցիներին, այսօր հայտարարում են, որ արցախյան շարժումը կարող է բերել Հայաստանի կործանման:

Խոսում էին 10 զոհերի մասին մարտի մեկին, բայց 5000 հազար զոհի պատճառ դարձան:

Խոսում էին, թե իբր նախկինում քաղաքացին ճկռում էր բանկերի թալանի տակ, այսօր բանկերի համախառն եկամուտը տարվա ընթացքում գերազանցում է ավելի 900 մլն դոլարը:

Իսկ այսօր, բարձրացնում են հարկերը, գույքահարկը և ցինիկաբար հայտարարում են, որ «հանուն ժողովուրդի բարեկեցության են այդ քայլերը կատարում»:

Այսինքն, Փաշինյանն ու իր թիմակիցները որոշել են, որ Հայաստանում միայն մտավոր հետամնացներ են ապրում:

Այսօր դրա վառ վկայությունն էր նաև տխրահռչակ Արսեն Թորոսյանի ելույթը, որտեղ նա, առանց ամոթի, գովաբանում էր գույքահարկի բարձրացման քաղաքականությունը:

Ուշադրությամբ լսենք, թե ինչ էր նա ասում:

Իբր, նախկինում իր բնակարանի համար 5000 դրամ գույքահարկ էր վճարում և զարմանում էր, թե ինչու էր այդչափ քիչ վճարում: Ավելին, այսօր արդեն 15 000 դրամ է դարձել իր գույքահարկը և էլի զարմանում է, թե ինչու է այդչափ քիչ վճարում:

Այսինքն, ակնարկում է, որ գույքահարկի եռապատիկ բարձրացումը շատ քիչ է: Այնքան քիչ է, որ շարունակում է զարմանալ:

Իշխանափոխությունից հետո, բոլոր այն ՔՊ-ականների համար, որոնք Թորոսյանի նման «զարմանում են», գույքահարկը պիտի բարձրացնել 10-15 անգամ, որպեսզի նրանք այլևս չզարմանան, թե ինչու են իրենց հարկերը այդչափ ցածր:

Կոնկրետ Թորոսյանի պարագայում, պիտի ստեղծվի նաև հանձնաժողով՝ Քովիդի ժամանակ իր գործնեության ուսումնասիրման համար: Քանի որ չար լեզուները ասում են, որ նա այդ ժամանակ այնքան գումար է վաստակել, որ կարող է հազարապատիկ անգամ շատ գույքահարկ վճարել: Մանավանդ, որ համայնքային բյուջեները իսկապես լրացուցիչ գումարի մեծ պահանջ ունեն:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը