Լրահոս

19.04.2025 11:24


Եղանակը կշարունակի տաքանալ

Եղանակը կշարունակի տաքանալ

Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Ապրիլի 21-23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14- 17մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-22-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում ևս ապրիլի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-23-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Մայրաքաղաքում ապրիլի 19-ի ցերեկը կլինի 19-21 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +11...+13 աստիճան։

Այս խորագրի վերջին նյութերը