Աշխարհ

19.04.2025 17:45


Ի՞նչ հարցեր են քննարկել Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարները

Ի՞նչ հարցեր են քննարկել Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարները

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը Բաքու կատարած այցի ընթացքում բանակցություններ է վարել Ադրբեջանի արտաքին հետախուզության և պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարության հետ։

Ինչպես տեղեկացրել է ՏԱՍՍ-ը, Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարության հետ բանակցություններում նշվել է, որ «ռուս-ադրբեջանական համագործակցությունը հատուկ ծառայությունների գծով դինամիկ է զարգանում, բնույթով կառուցողական է, փոխշահավետ և վստահելի և ուղղված է Ռուսաստանի և Ադրբեջանի ազգային շահերի պաշտպանությանը»։

Աղբյուրը` Yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը