Քաղաքական

20.04.2025 16:11


Սոնա Աղեկյանին մանդատից զրկելու գործով հաղթանակը ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով առաջին հաղթանակն է

Սոնա Աղեկյանին մանդատից զրկելու գործով հաղթանակը ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով առաջին հաղթանակն է

Քանի որ Sona Aghekyan-ին մանդատից զրկելու գործով հաղթանակը ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով առաջին հաղթանակն է, անչափ կարևոր են Վարչական դատարանի արձանագրումները.

Մասնավորապես` Դատարանն արձանագրել է, որ

1) ավագանու մանդատից զրկելու մասին որոշումը չի համապատասխանում վարչական ակտերին ներկայացվող հիմնավորվածության և որոշակիության պահանջին,

2) որոշմամբ առկա ձևակերպումները որևէ կերպ չի կարող համարվել Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանի վերաբերյալ պատշաճ հիմնավորում,

3) ...թե՛ Օրենքով, թե՛ Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի թիվ 1-Ն որոշմամբ որևէ կերպ իրավական կարգավորման չի ենթարկվել այն հարցը, թե ինչպես, ում կողմից և ինչ ընթացակարգով է իրականացվելու ավագանու անդամի ավագանու նիստերից, քվեարկություններից կամ էլ հանձնաժողովի նիստերից բացակայելու պատճառների հարգելի կամ անհարգելի լինելը:

Հուսով եմ` այս ձևակերպումները ուղենիշ կդառնան` կանխելու համար առաջնային մանդատ ունեցող ՏԻՄ-երում ավագանու իշխող խմբակցությունների կողմից կամայական և ոչ իրավաչափ գործողությունները:

Փաստաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը