Լրահոս

21.04.2025 11:20


«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալն ինքնասպան է եղել՝ կախվելու միջոցով. ՔԿԾ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալն ինքնասպան է եղել՝ կախվելու միջոցով. ՔԿԾ

Ապրիլի 20-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ, 1973թ․ ծնված Զ․Խ․-ն կատարել է ինքնասպանություն ինքնաշեն պարանով կախվելու միջոցով։ Այս մասին հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայությունից:

Անմիջապես կանչվել է շտապօգնություն։

Ժամանած շտապօգնության բուժանձնակազմն արձանագրել է դատապարտյալի մահը։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը