Լրահոս

21.04.2025 11:28


2.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Արարատի մարզում

2.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Արարատի մարզում

Սույն թվականի ապրիլի 21-ին՝ տեղական ժամանակով 06:37:31-ին (ըստ Գրինվիչի 02:37:31), Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Արարատի մարզում արձանագրվել է M=2.4 մագնիտուդ ուժգնությամբ, օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության՝ φ=39.963 N, արևելյան երկայնության՝ λ=45.054 E: Էպիկենտրոնային գոտում սեյսմիկ ազդեցությունն, ըստ MSK-64 սանդղակի, գնահատվել է 4 բալ ուժգնությամբ:

Սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը Ելփին բնակավայրից գտնվում է 18 կմ հյուսիս արևմուտք, իսկ մայրաքաղաք Երևանից 53 կմ արևելք:

Երկրաշարժերն արձանագրվել են ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի սեյսմաերկրադինամիկ ցանցի կողմից

Այս խորագրի վերջին նյութերը