Լրահոս

21.04.2025 11:44


Երևանում թալանել են «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է 1 ու կես միլիոն դրամի վնաս

Երևանում թալանել են «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է 1 ու կես միլիոն դրամի վնաս

Այսօր՝ ապրիլի 21-ին, Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել: Ժամը 08:30-ի սահմաններում Նոր նորք վարչական շրջանի Կարախանյան 39 շենքի բնակիչը տնից աշխատանքի գնալու նպատակով տնից դուրս գալիս նկատում է, որ բակում կայանված, իրեն պատկանող «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան թալանված է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ֆոտոլրագրողի հետ զրույցում շենքի բնակիչներն ասում էին.

«Սա առաջին դեպքը չէ, երբ մեր բակից գողություն է տեղի ունենում, արդեն մի քանի անգամ եղել է: Ավտոմեքենաներ են, որ թալանել են: Բոլոր դեպքերով էլ դիմել ենք ոստիկանություն, եկել են, արձանագրել են գողությունը ու խոստացել են, որ կբացահայտվի, սակայն մինչև այժմ ոչ մի գողություն չի բացահայտվել:

Եթե նախկին գողություններից մի քանիսը բացահայտվեին, գողը կամ գողերը բռնվեին, հաստատ նման դեպքեր տեղի չէին ունենա:

Հույս էլ չունենք, որ այս դեպքը կբացահայտվի, բայց ամեն դեպքում հերթական անգամ դիմեցինք, մնում է գոնե այս դեպքը բացահայտվի»:

Դեպքի մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նորք Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից պետք է ժամանի քննչական խումբն ու քննչական կոմիտեի փորձաքրեագետը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենայի սեփականատիրոջը պատճառվել է մոտ 1 միլիոն 500 հազար դրամի վնաս:

Այս խորագրի վերջին նյութերը