Կարծիք

21.04.2025 14:37


Ոսկու գինը բարձրանում, իսկ դոլարը փլուզվում է երկրաչափական պրոգրեսիայով

Ոսկու գինը բարձրանում, իսկ դոլարը փլուզվում է երկրաչափական պրոգրեսիայով

Արդեն մի քանի օր էր, ինչ ոսկու գնի աճուրդը կանգնել էր: Եվ ահա այսօր, այն կրկին բարձրացավ սրընթաց և մոտ է մեկ ունցիան 3400 դոլարի սահմանին, ինչն աննախադեպ է:

Ոսկու գնի թռիչքը միջազգային փորձագետները բացատրում են նախագահ Թրամփի այն կոչով, որտեղ նա առաջարկեց բարեփոխել ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգը, որը սպառնում է Կենտրոնական բանկի անկախությանը:

Սպիտակ տան տնտեսական հարցերով խորհրդական Քևին Հասեթը ուրբաթ ասել է, որ Թրամփը և նրա վարչակազմը շարունակում են քննարկել Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելի պաշտոնանկության հնարավորությունը։ Մինչդեռ Թրամփը հինգշաբթի օրը սոցցանցերում գրել էր, որ որքան շուտ Փաուելը հրաժարական տա, այնքան՝ լավ, և կոչ արեց ԱՄՆ կենտրոնական բանկին նվազեցնել տոկոսադրույքները։ «Փաուելը ուղղակիորեն չի գտնվում Թրամփի տակ, և նրա հեռացումը հնարավոր կլիներ միայն այն դեպքում, եթե պահպանվեին որոշակի ընթացակարգեր, ինչը զգալի խոչընդոտներ է ստեղծում»,-ասում է Mizuho-ի վերլուծաբան Վիշնու Վարաթանը:

Հասկանալի է, որ Թրամփը չունի սահմանադրական լիազորություններ՝ պաշտոնանկ անել ԴՊՀ-ի նախագահին, սակայն նրա ճնշումը այդ կառույցի վրա, արդեն իր ազդեցությունը թողնում է ԱՄՆ-ի ֆինանսական համակարգի վրա:

Մանավանդ, որ Թրամփի ցանկությունը՝ նվազեցնել տոկոսադրույքը, ինքնին արդեն բերելու է դոլարի կուրսի իջեցմանը՝ բոլոր այլ տարադրամների նկատմամբ:

Թրամփի նպատակը հետևյալն է. իջեցնելով դոլարի կուրսը, նա կարող է խթանել ամերիկյան տնտեսության իրական հատվածի աշխատանքը, կխրախուսի ամերիկյան ապրանքների արտահանումը և դրա արդյունքում կկրճատի ԱՄՆ-ի բացասական բալանսը այլ երկրների հետ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը