Աշխարհ

22.04.2025 13:55


Ճապոնացին 10 տարի գումար է խնայել 306,000 դոլար արժողությամբ Ferrari-ի համար, սակայն գնելուց 1 ժամ անց այն այրվել է (լուսանկար)

Ճապոնացին 10 տարի գումար է խնայել 306,000 դոլար արժողությամբ Ferrari-ի համար, սակայն գնելուց 1 ժամ անց այն այրվել է (լուսանկար)

Ճապոնիայում տղամարդը 10 տարի գումար է խնայել իր նվիրական երազանքի՝ 306,000 դոլար արժողությամբ Ferrari 458 Spider ավտոմեքենայի համար, սակայն գնելուց մեկ ժամ հետո այն ամբողջությամբ այրվել է, գրում է Oddity Central-ը:

33-ամյա Հոնկոնը Ferrari-ն գնելուց անմիջապես հետո դուրս է եկել թեստ-դրայվի: Ընթացքի ժամանակ նա սպիտակ ծուխ է նկատել, կանգ է առել ու կանչել հրշեջներին։ Հաջորդ 20 րոպեների ընթացքում նա հետևել է՝ ինչպես է իր «երազանքը» այրվում։

«Կարծում եմ՝ ես միակ մարդն եմ Ճապոնիայում, որի հետ նման բան է պատահել: Ես ծախսեցի 43 միլիոն իեն (306,000 դոլար) և այն, ինչ ստացա, այս լուսանկարն է»,-գրել է Հոնկոն X-ում՝ կցելով այրվող մեքենայի լուսանկարը:

Ենթադրվում է, որ հրդեհը բռնկվել է մեքենայի շարժիչում։

Нет описания.

Нет описания.

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը