ՔՊԿ-ն ու կցորդը փախան ուղեվարձի էժանացման «Մայր Հայաստան»-ի նախագծի քննարկումից
Երևանի ավագանու այսօրվա նիստում տեղի ունեցավ բացահայտ քաղաքական փախուստ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն ու կցորդ «Հանրապետություն» խմբակցությունը չմասնակցեցին «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացրած կարևոր օրակարգային հարցի՝ հանրային տրանսպորտի ուղեվարձի էժանացման նախագծի քննարկմանը։
Նախ՝ հանուն արդարության պետք է հիշեցնել, որ «Հանրապետություն» խմբակցությունը դեռ նախընտրական փուլում ձեւացնում էր ընդդիմադիր, սակայն ընտրություններից հետո լռելյայն կոալիցիա կազմեց ՔՊ-ի հետ՝ ստանալով պաշտոններ և գործնականում միանալով վարչական լծակ ունեցող ուժին։ Սա վկայում է քաղաքական անհամապատասխանության, լեգիտիմության պակասի և քաղաքացիների վստահությունը չարաշահելու մասին։
Ուղեվարձի 100 դրամ դարձնելու հարցը՝ որպես սոցիալական արդարության և քաղաքացիների շահի պաշտպանության հարց, ՔՊ-ի և նրա կցորդների կողմից արհամարհվեց՝ ակնհայտ դարձնելով, որ հանրային շահը կրկին ստորադասվում է քաղաքական շահարկումներին։
Հետևությունները թողնում եմ քաղաքացիներին…
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից