Քաղաքական

05.05.2009 16:34


Գնահատականներ քարոզարշավի վերաբերյալ

Գնահատականներ քարոզարշավի վերաբերյալ

Գնահատականներ տալով Երևանի ավագանու ընտրություններում մասնակցող կուսակցությունների հնարավորություններին՝ PR մասնագետ Արմեն Բադալյանն ասել է. «ԲՀԿ-ի քարոզարշավն իրականացնողները պատկերացնում են, թե Գագիկ Ծառուկյանը հայկական դաշտի Պուտինն է, և ում կողքին որ կանգնի՝  նա անպայման կհաղթի»։

Ըստ Ա. Բեգլարյանի, հիմնականում երկու ուժերի միջև է պայքարն ընթանալու՝ Գագիկ Բեգլարյանի՝ իշխանական ճամբարից և Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ընդդիմադիր ճամբարից։

-ՀՀԿ-ում ստրատեգիան ընդհանրապես բացակայում է։ Եթե Գագիկ Բեգլարյանի փոխարեն այլ թեկնածու լիներ, օրինակ՝ Դավիթ Հարությունյանը, ապա նրանց շանսերը շատ ավելի մեծ կլիներ։ Ի վերջո պետք է հասկանանք, որ թեկնածուից շատ բան է կախված։

Բանախոսը չցանկացավ քննարկել Տիգրան Կարապետյանի ղեկավարած կուսակցության հնարավորությունները, ասելով, թե մտնում է ֆոնային թեկնածուների շարքը և լուրջ չէ մտածել, որ նա կարող է լուրջ հաջողությունների հասնել։ Ա. Բադալյանը նույն կարծիքը հայտնեց նաև ՀԱՍԿ կուսակցության մասին։

-Սակայն չեմ զարմանա, եթե Տիգրան Կարապետյանի կուսակցությունը ՕԵԿ-ից շատ ձայներ հավաքի,-ասել է մասնագետը։

-Լևոն Տեր-Պետրոսյանը 2007 թվականից իր կերպարը ձևավորել է։ Ի տարբերություն Գագիկ Բեգլարյանի, Լ. Տեր-Պետրոսյանն ընդգծված քաղաքական գործիչ է, և նա չէր կարող այլ ստրատեգիա ընտրել և չէր կարող զուտ վարչարարի կերպարով գալ ընտրություններին մասնակցելու։ Նրա ընտրած ստրատեգիան ճիշտ է։

«Հայելի» ակումբի հյուրն ասել է, թե ով դառնա քաղաքապետ, նա էական ազդեցություն կարող է ունենալ երկրի իշխանությունների վրա։

Սյուզի Մելքոնյան

Այս խորագրի վերջին նյութերը