Լրահոս

23.04.2025 14:53


Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. հերթական հորդառատ անձրևի հետևանքով Մալաթիայում ստեղծվել էր արհեստական «լճակ»

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. հերթական հորդառատ անձրևի հետևանքով Մալաթիայում ստեղծվել էր արհեստական «լճակ»

Այսօր՝ ապրիլի 23-ին, Երևանում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հերթական անգամ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ ժողովրդին արդեն հայտնի Բաբաջանյան փողոցից դեպի Չարբախ տանող ճանապարհահատվածի կամրջի տակ երթևեկությունը դարձել էր վարորդների համար մի իսկական պատուհաս:

Ինչպես հայտնում է Shamsyan.com-ը բազմաթիվ վարորդներ ավտոմեքենաներով չէին կարողանում անցնել, ովքեր էլ որ անցել էին, հետո իջնում ու գոյացած «լճակի» մեջ ման էին գալիս համարանիշները, քանի որ այն ընկել էր ավտոմեքենաներից, սակայն ո՛չ Երևանի քաղաքապետարանից, ո՛չ «Վեոլիա ջրից», ո՛չ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանից ոչ մի աշխատակից չներկայացավ:

Այս խորագրի վերջին նյութերը