Ստամբուլում երկրաշարժից փլուզվել է լքված շենք, կան տուժածներ
Ստամբուլի մոտ ապրիլի 23-ի կեսօրին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով փլուզվել է լքված շենք, տուժել է 151 բնակիչ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան:
Հատուկ հրավիրած ասուլիսում նա հայտնել է նաև, որ նախազգուշական նկատառումներից ելնելով տարհանվել են ևս 9 շենքերի բնակիչներ: Մինչդեռ, քաղաքաշինության և շրջակա միջավայրի նախարար Մուրադ Քուրումը նշել է, որ տարհանվել են 12 տների բնակիչներ: Ստացվել է նաև 378 հաղորդում շենքերում կառուցվածքային վնասների մասին: Նրա խոսքով՝ վարչության երեք հազար աշխատակիցները ներկայում գնահատում են վնասի իրական չափը:
«Մասնագետները հայտնաբերել են 9 տուն, որոնց պարագայում առկա է փլուզման վտանգ, նրանց բնակիչները տարհանվել են: Ֆաթիհ թաղամասում փլուզվել է մեկ լքված տուն, զոհեր չկան»,-նշել է Երլիկայան՝ հավելելով, որ երկրաշարժին հաջորդած 5 ժամվա ընթացքում գրանցվել է 127 հետցնցում, որոնցից ամենաուժեղը՝ 5.9 մագնիտուդ ուժգնության:
Տարերային աղետների հետևանքների վերացման թուրքական վարչության (AFAD) տվյալներով՝ չորեքշաբթի, Երևանի ժամանակով 13:49-ին, Մարմարա ծովում՝ Ստամբուլի ափերի մոտ տեղի է ունեցել 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որին հաջորդել են հետցնցումներ: Ստամբուլի նահանգային իշխանությունները հայտնել են 151 տուժածի մասին։
Ստամբուլում երկրաշարժից փլուզվել է լքված շենք, կան տուժածներ
Ստամբուլի մոտ ապրիլի 23-ի կեսօրին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով փլուզվել է լքված շենք, տուժել է 151 բնակիչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան: