Եվրոպայի անվտանգության գլխավոր պաշտպանողը լինելու է թուրքական բանա՞կը
Ըստ բրիտանական «The Economist» պարբերականի, Ռուսաստանի սպառնալիքները Եվրոպայի նկատմամբ կարող են կտրուկ մեծանալ, եթե Թրամփը որոշի, որ ամերիկյան զորքերը Եվրոպայում պիտի կրճատել:
Իսկ եթե ամերիկացիները ընդհանրապես դուրս գան Եվրոպայից, նշում է բիրտանական պարբերականը, ապա Եվրոպան կարող է կանգնել լուրջ երկնտրանքի առջև, քանզի եվրոպական երկրների բանակները պատրաստ չեն դիմակայելու ռուսական ներկայիս բանակին, որը վարժված վիճակում է գտնվում, հատկապես ուկրաինական պատերազմից հետո:
Իսկ երբ կատարվի Մոսկվայի պահանջը և ուկրաինական բանակը զինաթափվի, կամ կիսով չափ կրճատվի, ապա Եվրոպան ուղղակի անպաշտպան վիճակում կհայտնվի:
Եվ այդ դեպքում, նշում է «The Economist»-ը Եվրոպայի միակ երաշխիքը կարող է լինել ՆԱՏՕ-ի թվով երկրորդ բանակը, որն այսօր պատկանում է Թուրքիային:
Այդ դեպքում, Եվրոպան կարող է հայտնվել լուրջ կախվածության մեջ Թուրքիայից, որը ներկա պահին ձգտում է դառնալ ԵՄ անդամ, սակայն դա նրան չի հաջողվում հայտնի պատճառներով:
Պետք է նշել, որ թեև բրիտանական պարբերականի եզրակացությունները փոքր-ինչ էպատաժային բնույթի են, սակայն հետագա իրադարձությունների զարգացման ուղին «The Economist»-ը ճիշտ է գուշակում:
Քանզի, Եվրոպայի ներկայիս վերնախավերի անմեղսունակ պատկերացումների արդյունքում ԵՄ երկրները իրոք կարող են նման վիճակում հայտնվել:

Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am