«Եկեղեցի՝ արյան վրա»․ վայր, որտեղ սպանել են ցարական ընտանիքին (լուսանկար)
Եկատերինբուրգում այս եկեղեցին կառուցվել է հենց այն վայրում, որտեղ սպանվել է Նիկոլայ II-ն՝ իր ընտանիքի հետ միասին։
Այստեղ 1918թ․-ին Իպատիևի առանձնատունն էր, որտեղ բոլշևիկները պահում էին Նիկոլայ II-ին ու նրա ընտանիքին։ Հուլիսի 17-ին Լենինի ու Սվերդլովի բանավոր կարգադրությամբ Եկատերինբուրգի բոլշևիկները՝ Յակոբ Յուրովսկու գլխավորությամբ, գնդակահարում են ցարական ընտանիքին։
Որպեսզի ոճրագործության պատասխանատվությունը չընկնի Լենինի վրա, այդ որոշումը վերագրում են Եկատերինբուրգի տեղի հեղափոխական բոլշևիկների ինքնագործունեությանը։ Ցարական ընտանիքի գնդակահարությունից մի քանի օր հետո Եկատերինբուրգը գրավում են հակահեղափոխական սպիտակ գվարդիականները։ Նրանք Իպատիևի տանը գտնում են հանցագործության հետքերը։ Այն սենյակը, որտեղ տեղի էր ունեցել հանցագործությունը, մանրակրկիտ մաքրած էր, սակայն հատակի տախտակների արանքում հայտնաբերվում են արյան հետքեր։ Բայց ցարական ընտանիքի անդամների մարմինները չեն հայտնաբերվում։ 1979 թվականին ռուս սիրողական հնագետ Ալեքսանդր Ավդոնինը Եկատերինբուրգի մոտակայքում՝ անտառում, գտնում է մարմինների մասունքները։
Ոճրագործության վայր համարվող Իպատիևների տունը քանդվել է 1970-ականներին, որպեսզի ոչինչ չհիշեցնի այդ հանցագործության մասին։
Իսկ արդեն սովետական կարգերի փլուզումից հետո Իպատիևի տան վայրում կառուցվում է եկեղեցի՝ «Եկեղեցի՝ արյան վրա»: Եկեղեցու ներքևի հատվածում տեղորոշվել է այն սենյակի կոնկրետ վայրը, որտեղ սպանվել է Նիկոլայ II-ը։
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից