Կարծիք

29.04.2025 09:14


Այս վարորդը նվազագույնը պետք է հեռացվի աշխատանքից (տեսանյութ)

Այս վարորդը նվազագույնը պետք է հեռացվի աշխատանքից (տեսանյութ)

ՀՀ ներքին գործերի նախարարություն,

Որ Երևանի ավտոբուս ՓԲԸ-ի վարորդն էսպես վստահ ասում է՝ զանգի ոստիկանություն, կարողա՞ իր անօրինական գործողությունները պաշտպանված են ձեր կողմից ու ինքը գիտի, որ անպատիժ է մնալու։

Երևանի քաղաքապետարան,

Այսպիսի վարք դրսևորված վարորդների և նրանց արարքների համար դուք եք պատասխանատու, որովհետև դուք եք նրանց ընդունում աշխատանքի, դուք եք իրենց հետ պայմանագիր կնքում, դուք եք վերահսկում իրենց։

ՀՀ գլխավոր դատախազություն,

Վերջապես ինչ-որ մեկը նման պահվածքի համար պատասխանատուն տալո՞ւ է, թե՞ ոչ։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան,

Տուկ-տուկ։ Դուք տեղո՞ւմ եք։

Տիգրան Ավինյան,

Այս վարորդը նվազագույնը պետք է հեռացվի աշխատանքից։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը