Լրահոս

29.04.2025 15:20


Գյումրիում ողբերգական վթարից տուժածներից մեկը երեխա է. նա բազմակի կոտրվածքներ է ստացել

Գյումրիում ողբերգական վթարից տուժածներից մեկը երեխա է. նա բազմակի կոտրվածքներ է ստացել

Այսօր Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժել և հոսպիտալացվել է 5 քաղաքացի:

Առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վիրավորներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, որից մեկը երեխա է՝ բազմակի կոտրվածքներով: Ցավոք, 1 հոգու կյանքը փրկել չի հաջողվել։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 10։13-ին Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 13 հասցեի մոտակայքում բախվել է 5 տրանսպորտային միջոց՝ «Ford», «Opel», «Gaz», «Mercedes-Benz» և ահազանգով դեպքի վայր մեկնող փրկարար ծառայության ավտոմեքենան։ ՆԳՆ հաղորդմամբ, օատահարի հետևանքով վեց անձ, այդ թվում՝ երեք փրկարարական ծառայող, տեղափոխվել է բժշկական հաստատություններ։ «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ստացած մարմնական վնասվածքների հետևանքով, մահացել է։

Այս խորագրի վերջին նյութերը