Լրահոս

15.12.2011 11:34


Օգոստոսի 15–ին քաղաքական լարվածություններ կլինեն. աստղաբան–էզոթերիկ

Օգոստոսի 15–ին քաղաքական լարվածություններ կլինեն. աստղաբան–էզոթերիկ

Աստղաբան–էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանն այսօրվա ասուլիսում ասել է, որ իրականում Նոր տարին մեկնարկելու է հունվարի 23–ին՝ կապված լուսնի շրջապտույտի հետ, իսկ աստղակերպային տարին՝ մարտի 21–ին։

Նրա խոսքերով՝ երաժշտությունն ահռելի ազդեցություն կունենա հաջորդ տարում, ինչպես նաև մտքի պոտենցիալի ուժի տարի է լինելու։

–Ծանր տարի կլինի, որովհետև մարդկանց ճնշող մեծամասնությունը մոռացել է, թե մտածելն ինչ է,–կես կատակ ասել է աստղաբան–էզոթերիկը։

Իսկ 2012թ. ամենաբարդ շրջանը լինելու է դեկտմեբերի 21–ից մարտի 20–նն ընկած ժամանակահատվածը։ Բարդ է լինելու նաև ֆինանսական և քաղաքական առումով՝ հատկապես նոյեմբերի 23–ին։ Իսկ օգոստոսի 15–ին քաղաքական լարվածություններ կլինեն։

Գ. Հովհաննիսյանն ասել է նաև, որ հաջորդ տարվա գույներն են սպիտակը, դեղինը, կանաչը և կարմիրը։ Տոնական սեղանին ցանկալի է, որ գերակշռեն ծովամթերքն ու և ձիթապտուղը։ Տարվա հաջողակ թվերն են 7–ն ու 2–ը։

Ասղաբան–էզոթերիկը նաև վստահեցրել է, որ 2012թ. աշխարհի կործանում չի լինի, ինչպես որ կանխատեսվում է։

–Մտավոր դաշտի փոփոխություններ են լինելու, որը հոգեկան շեղումների կարող է հանգեցնել, բայց դա նորմալ երևույթ է,–ընդգծել է նա՝ ավելացնելով, որ մարդկությունը դեռ մի քանի միլիարդ տարի կշարունակի գոյություն ունենալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը