«Մեդիամաքս» գործակալությունը, ՀՀ կառավարության և ԿԲ աջակցությամբ, Ապրիլի 7-20-ը ուսանողների շրջանում հայտարարել էր «Ես հաղթահարում եմ ճգնաժամը» թեմայով ռեֆերատների մրցույթ։ Գնահատող հանձնաժողովը, որի անդամները ՀՀ վարչապետի օգնականներ, ԿԲ-ի ներկայացուցիչներ և տնտեսագետներ են, ներկայացված 30 աշխատանքներից ընտրել են լավագույն 11-ը։ Առաջին երեք տեղերը զբաղեցրած ուսանողների համար սահմանվել էր մրցանակ՝ 75, 100 և 150 հազարական դրամ։ Առաջին տեղը զբաղեցրել էր ՀՀ պետական տնտեսագիտասկան համալսարանի ֆինանսական ֆակուլտետի մագիստրատուրա 2-րդ կուրսի ուսանող Վաչիկ Գևորգյանը, երկրորդը «Արցախի» պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Համլետ Նազարյանն է, իսկ երրորդ տեղում՝ ՀՀ պետական տնտեսագիտասկան համալսարանի կառավարում ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Միքայել Չարչյանը։ Մնացած բոլոր մասնակիցները ստացան հուշամեդալներ, ինչպես նաև «Արմենպրոկ» ներդրումային ընկերության կողմից «Արցախ» ՀԷԿ ԲԲԸ-ի 10-ական բաժնետոմսեր։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ողջունել է բոլոր մասնակիցներին և շատ կարևոր համարել այս մրցույթը։
- Մենք նպատակ ունենք խրախուսելու հետազոտական աշխատանքները երիտասարդների շրջանում։ 21-րդ դարը լինելու է մտավոր գործունեության դար և այն ազգերն են ունենալու հարաբերական մրցակցային առավելություն, որոնք կկարողանան իրենց ներսում բացահայտել վերլուծական ներուժ։ Այս նախաձեռնությունը հետնց այդպիսի խթան է,-ասել է նա։ Այն հարցին, թե արդյո՞ք երիտասարդների առաջարկությունները կկիրառվեն, ՀՀ վարչապետը պատասխանել է, թե «որոշ դրույթներ հնարավոր է»։
- Բոլոր առաջարկությունները թվում են շատ հետաքրքրական, բոլորն էլ իրավունք ունեն իրենց հիպոթեզներն առաջ քաշել և պետք է գնահատվի, թե որքանով են նրանք կարողանում դրանք փաստարկներով տրամաբանված պաշտպանել։ Այդ տեսանկյունից՝ շատ լավ վարժություններ են արել երիտասարդները, անկախ նրանից՝ մենք ընդում ենք, թե չենք ընդունում,-նշել է վարչապետը։
«Ես հաղթահարում եմ ճգնաժամը»