Լրահոս

16.12.2011 13:57


Վարդան Այվազյանը «հրաժարական» կտա, եթե…

Վարդան Այվազյանը «հրաժարական» կտա, եթե…

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը, խոսելով Քաջարանի գյուղապետի հրաժարականի մասին (վերջինս հրաժարվել է քաջարանի գյուղապետի պաշտոնից և դուրս է եկել ՀՀԿ–ից), ինչը կապված է կառավարության այն որոշման հետ, որով Քաջարանի և մի շարք համայնքների հողեր որպես գերակա շահ հանձնվում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, ասել է.

–Գերեզմանները, պատմական հուշարձանները որևէ մի օրենքով չեն կարող ընկնել շահագործման տակ։

ՀՀԿ–ական պատգամավորը ավելի քան համոզված է, որ պղնձամոլիբդենային կոմբինատը փոխհատուցում է առաջարկել. «Եթե գյուղի որոշ չափի հողն արժե մեկ դրամ, ուրեմն վճարած կլինեն 100 դրամ»։

Հարցին, թե արդյոք այդ նոր տարածքների շահագործումը չի՞ վնասի բնապահպանությանը, Վ. Այվազյանը պատասխանել է, թե Հայաստանի Հանրապետությունում արգելված է ցանկացած գործունեություն, որը կարող է բերել բնապահպանական նորմերի խխտման։

–Եթե պղնձամոլիբդենային գործարանի՝ համայնքներին և մարզին վերջին տասը տարիներին տված աջակցության տեսքով գումարները 4–5 մլն դոլարից չանցնեն, ես պատրաստ եմ վաղը հրաժարական տալ,–հայտարարել է բանախոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը