Լրահոս

05.05.2009 19:21


Սերժ Սարգսյանը կմեկնի Պրահա

ՀՀ  Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 7-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Պրահա, որտեղ կմասնակցի Եվրամիության «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին: Այնտեղ նախատեսվում է ՀՀ Նախագահի ելույթը:

Նախագահի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում Պրահայում տեղի կունենա Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ:

Չեխիայի մայրաքաղաքում ՀՀ Նախագահը աշխատանքային հանդիպումներ կունենա նաեև Ուկրաինայի Նախագահ Վիկտոր Յուշչենկոյի և Թուրքիայի Նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ՝ վերջիններիս նախաձեռնությամբ:

 

Այս խորագրի վերջին նյութերը