Այսօր Գյումրիում ՀԱԿ-ի ակտիվի հետ հանդիպում էին կազմակերպել ՀԱԿ կենտրոնական վարչության ներկայացուցիչները: Բանախոսները վստահեցրել են, որ միջազգային ուժերը արդեն իսկ սկսում են հիասթափվել Սերժ Սարգսյանի իշխանությունից, ուստի եւ բարենպաստ պայմաններ է ստեղծվում իշխանափոխության համար:
«Հայ ազգային կոնգրեսի խնդիրն է ստեղծված իրավիճակում պահել այն ինչ ունենք, ուժեղացնել, շատացնել՝ հույս ունենալով, հավատալով, համոզված լինելով, որ մոտենում է այն ժամանակը, երբ որ շահերի համընկնում տեղի կունենա եւ շատ հանգիստ, շատ ավելի քիչ ցնցումններով, շատ ավելի քիչ կորուստներով, շատ ավելի հեշտ ու թեթեւ իշխանափոխություն կլինի»,- հայատարարել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
Արամ Մանուկյանը ՀԱԿ-ի ակտիվիստներին նաև կոչ է արել արտահերթ ընտրությունների հետ կապված տարածել բոլորին, որ ՀԱԿ-ը ամեն ինչ անում է արտահերթ ընտրություններ անցկացնելու համար;
-Մենք ամեն ինչ անում ենք արտահերթ ընտրությունների գնալու համար եւ օր առաջ, որքան արագ այնքան լավ, ցանկացած օր կարող է քառասուն օրվա ռեժիմ աշխատել, լինել հրաժարական, որը լավագույն տարբերակն է եւ քառասուն օր հետո անցկացնել նախագահական ընտրություններ»,- իր թիմակիցներին քաջալերել է արել Արամ Մանուկյանը:
ՀԱԿ-ը արտահերթ ընտրությունների հույս ունի

Դերենիկ Մալխասյան
Գյումրի