Ղարաբաղում լուրջ չեն վերաբերվում «Ճանապարհային քարտեզին»
Գյումրիում գտնվող ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը պատասխանել է լրագրողների՝ Արցախի հակամարտության բանակցային գործընթացի և Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականության ու հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հարցերին:
Ինչպե՞ս են վերաբերվում ԼՂՀ իշխանություները Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը և արդյո՞ք նրանք մտահոգված չեն վերջերս ստորագրված հայ-թուրքական համաձայանգրով։
-Այսօրվա բանակցությունները բավարարում են Արցախի ժողովրդին և մտահոգվելու կարիք չկա: Արցախցին համոզված է, որ առանց իրեն հնարավոր չի ոչ մի լուծում Արցախի կարգավիճակի վերաբերյալ։ Ցանկացած համագործակցության հնարավորություն, որը բերելու է Հայաստանի տնտեսական աճին մենք ողջունում ենք և Արցախը չպիտի դառնա Հայաստանի տնտեսական աճի համար խոչընդոտ: Բայց նաև մենք համոզված ենք, որ Հայաստանի իշխանությունների կողմից չի ընդունվելու որոշում, որը Արցախի ժողովրդի կամքին հակառակ կլինի:
Ի՞նչ կարծիք ունի վարչապետը Ղարաբաղյան կարգավորման ներկայիս բանակցային գործընթացի վերաբերյալ։
-Այսօրվա բանակցային գործընթացի մասով կարող եմ ասել, որ Արցախի առումով դեռ որևէ կոնկրետ համաձայնություն կայացված չէ։ Եթե լինի որևէ կոնկրետ առաջարկություն, արցախցին իր տեսակետը հայտնելու է: Արցախցու տեսակետը բոլորիդ համար պարզ է. արցախցին պետք է ապրի ազատ և անկախ իր հայրենիքում:
Ի տարբերություն ԼՂՀ վարչապետի ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Ռուդիկ Ուսնունցը մտահոգություններ ունի Ղարաբաղյան բանակցային գործընթացի և հայ-թուրքական հարաբերություների առումով:
-Մտահոգված է ամբողջ քաղաքական վերնախավը, մտահոգված է ամբողջ ժողովուրդը, որովհետև մենք շատ բարդ պրոցեսներով ենք անցնում, բայց քանի որ այսօր վերջնական որևէ փաստաթուղթ չի ստորագրվել և քաղաքական որոշումներ չեն կայացվել, հիմա վաղաժամկետ է որևէ եզրակացություն անելը,- նշել է Ռուդիկ Ուսնունցը:
Իսկ «Ճանապարհային քարտեզի» վերաբերյալ ԼՂՀ Ազգային Ժողովի փոխխոսնակն ասում է, որ եթե այդ փաստաթուղթը լուրջ փաստաթուղթ է՝ ի վերջո դա պետք է ներկայացվի հանրությանը, որպեսզի հանրությունը կարողանա իրապես իր դիրքորոշումն արատահայտել:
-Ճիշտն ասած՝ Ղարաբաղում այդքան լուրջ չեն վերաբերվում այդ փաստաթղթին: Ղարաբաղն արդեն դե ֆակտո կայացել է որպես անկախ պետություն և շարունակելու ենք կառուցել մեր երկիրը,- նշել է ԼՂՀ ԱԺ փոխխոսնակը:
Այն հարցին, թե արդյո՞ք Արցախում հնարավոր է բողոքի ալիք բարձրանա ներկայիս ՀՀ իշխանություների վարած արտաքին քաղաքականության պատճառով, փոխխոսնակը պատասխանել է. «Ես այդպիսի տրամադրություների չեմ տիրապետում և չեմ լսել»:
Թե ի՞նչու չկայացավ ԼՂՀ ԱԺ արտահերթ նիստը և արդյո՞ք Հայստանի իշխանություների կողմից այս առումով ճնշումներ եղել են, պատգամավորը պատասխանեց, որ ստորագրությունները բավարար չէին, իսկ ՀՀ իշխանությունների կողմից որևէ ճնշում չի եղել:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի